Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ սոցիալապես անապահովների դեկոդերները տեղ կհասնեն

Հոկտեմբեր 26,2015 18:40

Աղքատները չեն կարողանում 15 հազար դրամով դեկոդեր գնել

Հայաստանի բնակչությանն իրազեկվում է, որ հանրապետության ողջ տարածքում այժմ իրականացվում է հեռուստատեսային հաղորդումների թվային հեռարձակում՝ բարձր որակով: Հայտարարվել է, որ բնակչության սոցիալապես անապահով խավերի համար դեկոդերներ ձեռք կբերի եւ դրանք անվճար կարիքավորներ կտրամադրի Հայաստանի կառավարությունը: Տավուշի մարզի սոցիալապես անապահով ընտանիքները հազիվ են հոգում հանապազօրյա հացը, թվային հեռարձակմամբ հաղորդումներ դիտելու համար նոր հեռուստացույց գնելու կամ միջինը 15 հազար դրամ գնով դեկոդերներ գնելու փող չունեն:

2016 թվականից Հայաստանում անալոգային հեռարձակումը կդադարեցվի: Մինչեւ տարեմուտ 2 ամսից քիչ ավելի ժամանակ է մնացել, սակայն պետության կողմից հատկացվող դեկոդերների մասին տեղեկություն չկա: Տավուշի մարզի անապահով ընտանիքներից մեզ հայտնեցին, որ իրենք ցանկացել են անվճար դեկոդերների հատկացման ժամկետի մասին տեղեկություն ստանալ  Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցերի Տավուշի տարածքի բաժնից, սակայն այնտեղ  անտեղյակ են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031