Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալ է ՏԻՄ ընտրություններին մասնակցող անձանց թիվը համեմատել համապետական ընտրություններին մասնակցող անձանց թվի հետ

Հոկտեմբեր 29,2015 10:57 Share

www. aravot.am կայքում հրապարակված «Գյումրու ընտրացուցակներում նորածիններին է՞լ են հաշվարկել» հոդվածում արվել են անհիմն ենթադրություններ, թե իբր ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների նախնական ցուցակները, մասնավորապես, Գյումրիում, ուռճացված են:

Հրապարակման մեջ նշվել, որ 2012 թվականին Գյումրիում ՏԻՄ ընտրողների թիվը եղել է 125.657: 2013 թ. ՀՀ նախագահի ընտրություններին ընտրողների նախնական թիվը եղել է 125.425, իսկ 2015 թ. հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց նախնական թիվը՝ 126.314 է: Որպես զարմանալի երևույթ մեջբերվել է, որ 2012 թ. համեմատ ընտրողների թիվը աճել է 657 ընտրողով, իսկ 2013 թվականի համեմատ՝ 900 ընտրողով:

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է

Ակնհայտ է, որ հոդվածի հեղինակը թվային վերլուծումներ կատարելիս բավական հեռացել է ՀՀ ընտրական օրենսգրքով ամրագրված նորմերից՝ 2012 թվականին Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող անձանց նախնական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը համեմատելով 2013 թվականի ՀՀ նախագահի ընտրությունների և 2015 թ. ՀՀ Սահմանադրության բարեփոխումների քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում ընդգրկված անձանց թվի հետ:

ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր մինչև քվեարկության օրը ընտրություն անցկացնող համայնքի բնակչության ռեգիստրում ունեն առնվազն վեց ամսվա հաշվառում:

Սխալ է ՏԻՄ ընտրություններին մասնակցող անձանց թիվը համեմատել համապետական ընտրություններին մասնակցող անձանց թվի հետ, քանի որ վերջինիս դեպքում մասնակցելու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները:

Ինչ վերաբերում է թվային վերլուծությանը

2013 թ. ՀՀ նախագահի ընտրություններին ընտրողների նախնական թիվը եղել է ոչ թե 125.425, այլ՝ 126.266:

2015 թ. ՀՀ Սահմանադրության բարեփոխումների քվեարկությանը մասնակցող անձանց նախնական թիվը կազմում է ոչ թե 126.314, այլ 126.406:

2013 թ. և 2015 թ. քվեարկությանը մասնակցող անձանց նախնական թվերի տարբերությունը կազմում է ոչ թե 900, այլ՝ 140:

ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանրաքվեին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության` հանրաքվեի անցկացման օրը 18 տարին լրացած քաղաքացիները:

Նորածինների տվյալները չեն կարող ընդգրկվել քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031