Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես «01-99» ֆիլմի հերոսի օրն ընկա

Նոյեմբեր 02,2015 21:25

Այսօր ընկել էի «01-99»  ֆիլմի հերոսի օրը, էն որ է բրիգադիր Սիսակի կողմից հանձնված գինու տակառիկը պետք է փոխանցի ոմն Պողոսի, ում դեմքով չի ճանաչում: Ի տարբերություն Գարսեւանի, ես բոլորովին էլ գինով չէի:

Ուրեմն դասի եմ գնում ու այդ կուրսի ուսանողներին առաջին անգամ եմ տեսնելու: Մի խոսքով գնացի, սովորականի նման մտա լսարան: Ծանոթացա բոլոր ուսանողների հետ, մի կես ժամ խոսեցինք, թե ինչպես պետք է հոդվածներ գրել, հարց ու պատասխան եղավ, օրինակներ բերեցի, հանձնարարություններ տվեցի: Ինձ գտան ֆեյսբուքում, առաջարկեցի նույնիսկ ֆեյսբուքի վրա ինձ ուղարկել իրենց  գալիք պատրաստի նյութերը, որոնցից լավագույնները հնարավոր է հրապարակվեն:

Աղջիկներից մեկը հիշեց, որ իմ ազգանունը սխալ էր գրված դասացուցակում՝ Գոհար Հակոբյանի փոխարեն՝ Գոհար Հարությունյան: Ասացի՝ խնդիր չէ, կարեւորն արդեն միմյանց ճանաչում ենք: Մեկ էլ այդ պահին դուռը բացվեց ու մի կին՝ հարցրեց. «Կներեք, դուք դասի ե՞ք» Ասացի՝ այո: Ասաց՝ բայց ես եմ այս լսարանում դասի ու այս կուրսի մոտ: Հետո  երկուսով հետաքրքրվեցինք՝ արդյոք երեխեքը հեռակայի՞ց են: Ուսանողներն ասացին՝ այո: Այնպես էր, որ երկուսս էլ հեռակա բաժնի ուսանողների մոտ էինք դասի: Երկու Գոհարներով նորից ներկայացանք ուսանողներին: Ես ասացի, որ Գոհար Հակոբյանն եմ, տիկինը՝ Գոհար Հարությունյանը: Փաստորեն դասացուցակում հենց իր անունն էր գրված: Ես մեկ թվի տարբերությամբ խառնել էի լսարանի համարը, նաեւ ժուռնալիսիկայի  ֆակուլտետի երեխեքին՝ բանասերների հետ:

Չգիտեմ՝ ինչո՞ւ չզարմացան ապագա բանասերները, որ անընհատ ժուռնալիստիկայից  էինք խոսում, բայց մի բան հրաշալի էր՝  ինտերակտիվ դաս ունեցանք, երեխեքն էլ էին գոհ, ես էլ: «Տակառիկն» էլ ի վերջո «հանձնեցի» տիրոջը՝ նկատի ունեմ, որ գտա այն կուրսին, որը ինձ էր սպասում: Լավ էլ երեխեք էին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30