Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է սուտ մատնության հոդվածով քրգործ՝ Սեյրան Օհանյանի կնոջն առնչվող հրապարակման վերաբերյալ

Նոյեմբեր 06,2015 17:22

ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 10.06.2015թ. հաղորդագրություն էր տարածել՝ ՀՀ պաշտպանության նախարարի ընտանիքին վերաբերվող հրապարակումների առնչությամբ:

Նկատի ունենալով, որ նշված հրապարակումներում առկա է եղել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն, մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարարի տիկնոջ՝ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի՝ Հովհաննես Հայրապետյանի մահվան ելքով վթարին մասնակցության վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից վերոնշյալ նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ընթացքը լուծելու համար:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ Հովհաննես Հայրապետյանի` մահվան ելքով 12.06.2002թ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 25.04.2003թ. դատավճռով Աննա Հայկի Խաչատրյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է ազատազրկման` 4 տարի ժամկետով: Հետևաբար, նշված դեպքին Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործը պահանջվել է ուսումնասիրելու համար:

Հաշվի առնելով, որ «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածները սուտ տեղեկություններ են պարունակում` վերոհիշյալ վթարը Ռուզաննա Խաչատրյանի կողմից կատարված լինելու, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների կողմից այդ դեպքը թաքցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում 2015 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով (սուտ մատնությունը) հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30