Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրացիները Հայոց ցեղասպանության թեմայով թեզ են գրում

Նոյեմբեր 11,2015 14:51 Share

Միգրացիայի միջազգային կազմակերպության «Մասնագիտական բարձր որակավորում ունեցող հայրենակիցների ժամանակավոր վերադարձ» ծրագրի շրջանակում ԵՊՀ հրավերով երկու շաբաթով Երեւանում է գտնվում բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի համալսարանի դասախոս Սոնա Հարությունյանը: Քանի որ Aravot.am-ը դեռ 2013-ին անդրադարձել էր, անվանի հայագետ հայր Լեւոն վարդապետ Զեքիյանի ջանքերով Վենետիկի համալսարանում հիմնադրված հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի խնդիրներին, տիկին Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, ինչպե՞ս են լուծվել դրանք: Սոնա Հարությունյանը հայտնեց, որ ամբիոնի հետ կապված խնդիրները մասամբ կարգավորվել են, քանի որ Վենետիկի համալսարանի եւ Իտալիայում ՀՀ դեսպանության միջեւ կնքվել է հնգամյա պայմանագիր: Ինչ վերաբերում է ֆինանսական խնդիրներին, դրանց կարգավորումը պետական միջնորդությամբ նախատեսված է այս ուսումնական տարվա ընթացքում:

Տիկին Հարությունյանից տեղեկացանք, որ իրենց մոտ հայագիտություն է ուսումնասիրում շուրջ 2 տասնյակ ուսանող, որոնցից ոմանց ավարտական թեզերը Հայոց ցեղասպանության թեմայով են: Դրանում իր ներդրումն ունի նաեւ հայազգի դասախոսը: Ինչ վերաբերում է համալսարանն ավարտածներին, մեր զրուցակցի հավաստմամբ, նրանք չեն կտրում կապը ամբիոնի հետ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30