Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյան. «Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանին տալիս է իրական շանսեր»

Նոյեմբեր 11,2015 19:03

Այսօր Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում  տեղի ունեցավ քննարկում «Ռուս–հայկական հարաբերություններ. եվրասիական ինտեգրացումը և տեղեկատվական գործոնը» թեմայով: Մոսկվայից տեսակապին մասնակցում էր  Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Նա նշեց, որ  Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանին տալիս է իրական շանսեր տնտեսական համագործակցության. «Եվրասիական Միության շնորհիվ կարելի է օգտագործել Շանհայի միությունը, Մետաքսի ճանապարհը եւ ԲՐԻՔՍ-ը: Մենք բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ տնտեսական հնարավորություններ կարող են լինել»,- ասաց նա:

Նա հայտնեց իր մտահոգությունը, որ Հայաստանում շատ են քննադատությունները Եվրասիական միության  վերաբերյալ, համարում են այն  ոչ արդյունավետ: Պարոն Աբրահամյանը նշեց, որ դրա համար իրենք նախատեսում են ստեղծել  «Եվրասիական դիալոգ» տեղեկատվական կենտրոն, որը պետք է պատասխանի բոլոր այն հարցերին, որոնք կան: Ռուսաստանում  Հայերի միության նախագահը նշեց, որ  նախատեսում են նման կենտրոն բացել մինչեւ նոյեմբերի վերջ:

Ըստ Արա Աբրահամյանի՝ շուտով նաեւ տեղի է ունենալու Միջազգային ֆորում Եվրասիական տնտեսական  միությանը անդամակցող պետությունների համար: Դա հնարավորություն կտա քննարկելու միության շրջանակներում համագործակցությունների հնարավորությունները, առավելություններն եւ թերությունները:

Տեսակամուրջին մասնակցող Հայաստանի ներկայացուցչներից ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը եւս նշեց, որ  Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը հասարակության շրջանում դժգոհության պատճառ է դառնում տեղեկատվական պակասի պատճառով: Նա նշեց, որ հասարակությունը պետք է մշտապես տեղեկատվություն ստանա գործընթացների, միության շրջանակներում առկա առավելությունների եւ թերությունների մասին: Նա հատկապես կարեւորեց տեղեկատվության սփռման թիրախայնությունը. «Պետք է տեղեկատվություն առանձնացվի բիզնեսմենների համար»,- ասաց նա:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30