Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանով են սիրիահայերը մասնակցում ՀՀ ներքաղաքական կյանքին

Նոյեմբեր 11,2015 19:15

Սիրիահայերը չեն ինտեգրվում ՀՀ քաղաքական կյանքին: Մասնագետները կարծում են, որ ՀՀ-ում սիրիահայերի նկատմամբ ավելի շատ վարվում է սոցիալական քաղաքականություն:

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը «Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա արտագաղթը և դրա հետևանքները Հայաստանի վրա» խորագրով քննարկմանը նշեց. «ՀՀ-ում վարվող քաղաքակությունը սիրիահայերի նկատմամբ  ուղղված է նրանց սոցիալական վիճակը, խնդիրները մեղմելուն: Եթե տեսնում են, որ խնդիր կա, որ կառավարությունը կարող է նվազագույն միջոցներով լուծել, դա հոգում են՝ կլինի դա դպրոցներ, աշխատանքի տրամադրում, անձնագիր: Ինչ վերաբերում է նրան՝ արդյոք սիրիահայերը մասնակցում են քաղաքականությանը, թե ոչ, ապա իրենք հիմա ավելի շատ կենցաղային բնույթի հարցեր են լուծում, դժվար թե մասնակցեն»:

01

Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իլոնա Տեր-Մինասյանը որպես սիրիահայերի՝ ՀՀ հասարակական-քաղաքական կյանքին ներգրավվածության ցուցանիշ համարում է նաև այն, թե նրանք որքանով են ընդգրկված հասարակական սեկտորում. «Այս պահի դրությամբ միայն նման երկու ՀԿ-ներ կան, սիրիահայերի ներգրավվածությունն այս ոլորտում բավականին փոքր է: Հատկապես կանանց ներգրավվածությունը: Սիրիահայ կանանց ակտիվությունը հասարակական քաղաքական կյանքում շատ ցածր է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ահա դարձեալ մի «մասնագէտ»… Արդէն միայն մասնագէտներ կան Հայաստանում… մասնագէտներ եւ փորձագէտներ… ամբողջ բնակչութիւնը…

    լաւ կը լինի որ այս մասնագէտի ուշադրության յանձնուի որ Սուրիոյ հայերը, մի քանի սերունդներէ ի վեր, Սիրիայում սովորել են հեռու մնալ քաղաքականութիւնից.

    այդ կեցուածքը, զորս զգուշութիւնից անդին՝ իմաստութիւն կը հանդիսանայր այդ երկրի պայմաններում, այլեւս մաս է կազմում անոնց հիմնական կենցաղին, հաւաքական խառնվածքին.

    իսկ Հայաստանում տիրող քաղաքական կացութիւնը նկատի ունենալով, պատճառ չկայ որ անոնք փոխեն իրենց այդ խոհեմ ու խելացի մօտեցումը.

    ամէն պարագայի, Հայաստանում այնքան շատ մարդիկ կան զբաղվուած քաղաքականութեամբ, որ աւելի օգտակար են անոնք որոնք հեռու են մնում այդ դաշտից…

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

    https://www.shoushisummercamp.org/

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30