Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժեղ քամիների հետևանքները

Նոյեմբեր 12,2015 21:45

Քամու հետևանքով շրջվել են էլ. սյուներ, ինչի հետևանքով հոսանքազրկվել են Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրեր:

Հոսանքազրկվել է Շիրակի մարզում` 4, Արագածոտնի մարզում` 28, Տավուշի մարզում` 13, Կոտայքի մարզում` 19 և Լոռու մարզում 22 գյուղ:

Լոռու մարզում վնասվել է նախնական տվյալներով 165 շենքերի և շինությունների տանիք, գրանցվել է ծառերի տապալման 30 և գազատար խողովակների վնասման 5 դեպք:

Արագածոտնի մարզում վնասվել է նախնական տվյալներով 81 շենքերի և շինությունների տանիք, վնասվել է 9 էլ. սյուն և շրջվել 1 ծառ:

Տավուշի մարզում վնասվել է նախնական տվյալներով 11 շենքերի և շինությունների տանիք և շրջվել 3 ծառ:

Կոտայքի մարզում վնասվել է նախնական տվյալներով 35 շենքերի և շինությունների տանիք և շրջվել 1 ծառ:

Երևանում վնասվել է նախնական տվյալներով 1 շինության տանիք և շրջվել է 6 ծառ:

***

Նոյեմբերի 12-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ.Մեծի պողոտայի թիվ 63 շենքի տանիքից ազբոշիֆերը պոկվել և հայտնվել է ծառի վրա, իսկ թիվ 34 շենքի տանիքին ամրացված գովազդային վահանակի մետաղյա տառերը թեքվել են. առկա է ընկնելու վտանգ:

Դեպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են ազբոշիֆերը և մետաղյա տառերը:

***

Նոյեմբերի 12-ին, ժամը 11.55-ին ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի 1-ին շենքի տանիքից պոկվել է թիթեղ և ընկել դիմացի ծառի վրա, ինչն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են համապատասխան աշխատանքներ:

***

Նոյեմբերի 12-ին, ժամը 09.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ քամու հետևանքով Լիճք գյուղում վնասվել են տների տանիքներ:

Դեպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղում վնասվել է 5 տների տանիքներ (ընդհանուր մոտ 230 քմ), 15 ծառ և 2 պատուհան:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ռ.Ա.-ը և ՏԻՄ վարչության պետ Ս.Ա.-ը:

***

Նոյեմբերի 12-ին, ժամը 09.06-ին տեղեկություն է ստացվել, որ քամու հետևանքով վնասվել է Բազմաղբյուր գյուղի դպրոցի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամին վնասել է Բազմաղբյուր և Փարպի գյուղերի միջնակարգ դպրոցի տանիքները, Կոշ և Աղձք գյուղերում մեկական, Բյուրական և Ոսկեվազ գյուղերում` 4-ական տան տանիքներ:

***

Նոյեմբերի 12-ին, ժամը 09.50-ին ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով վնասվել է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Նժդեհի փողոցի թիվ 3 շենքի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ քամին վնասել է քաղաքի 9 բազմաբնակարան շենքի և թիվ 2 միջնակարգ դպրոցի տանիքները, և 9 էլ. սյուն, ինչպես նաև Արագած գյուղում` 12, Լուսագյուղ գյուղում` 28, Թթու ջուր գյուղում` 2, Կայք գյուղում` 5, Շենավան գյուղում 9, Չքնաղ գյուղում` 7, Արայի և Հարթավան գյուղում` 1-ական, Վարդենուտ գյուղում` 81 շենք-շինությունների տանիքներ:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30