Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. «Սա հետապնդում ու սպառնալիք է Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ»

Նոյեմբեր 13,2015 14:41

«Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանի բնակարան մի խումբ ոստիկանների այցելությունը համարում են նրա դեմ հետապնդում:

«Նոր Հայաստան» ճակատի խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց, որ ունի տեղեկություններ, որ Ժիրայր Սեֆիլյանին զգուշացրել են, թե ազատազրկումը անխուսափելի է լինելու, եթե գործընթացը շարունակվի այն տեմպերով, որ ընթանում է:

Պարոն Ղուկասյանը մեկնաբանեց. «Այն ֆորմալ պատճառը, որը ոստիկանությունը ներկայացնում է, խափանման միջոցի պայմանների խախտումն է: Գիտեք, որ Սեֆիլյանը գնացել էր Գյումրի ու Վանաձոր հավաքների, համարում են, որ դրանով նա խախտել է խափանման միջոցի պայմանները, ու եթե նա շարունակի դա անել, ապա ըստ էության կարող են վերացնել խափանման միջոցը: Սա սպառնալիք է: Բոլորիս էլ հայտնի է, որ Սեֆիլյանը չի խուսափում քննությունից և երկու-երեք ժամով քաղաքից բացակայելը հավաք գնալու համար, որտեղ բազում ոստիկաններ կան, այդ մարդու գործողությունների մեջ արդարադատությունից փախչելու վարքագիծ չի նկատվում: Ուստի սա պարզապես սպառնալիք է` օրենքի ֆորմալ նորմը կիրառելով»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը համարում է, որ ոստիկանության գործողություններն ունեն կանխարգելիչ բնույթ. «Փորձում են զգուշացնել, թե ձեր գործողությունները, որոնց մասին հայտարարել եք, չեն տեղավորվում սահմանադրական լուծումների մեջ: Մարտի 1 ենք տեսել, երբ մահակները ծոցը դրած, ինքնաշեն մետաղյա գուրզերով խաղաղ հավաք էին անում: Ուստի ոստիկանության նպատակն է կանխարգելել նման հանրային զարգացումները: Երբ ասում են քաղաքացիական անհնազանդություն, մտածում եմ այն մասին, որ տրանսպորտը կանգնելու է, մեզ դադարելու են մատակարարել էլեկտրաէներգիա: Կարծում եմ` քաղաքացիական անհնազանդության կոչ անողները հասկանում են, թե ինչ վտանգի առաջ կարող է կանգնել ժողովուրդը և արդյոք այդ խնդիրը, որ դրել են իրենց առաջ, այդ գինն ունի՞: Ես այն կարծիքին եմ, որ մարտի 1-ից հետո մենք ավելի ժողովրդավար չենք դարձել, քան մինչև մարտի 1-ը»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30