Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյանցի. «Ամոթ չի՞՝ իմ նման տղեն գնա հանրաքվեին մասնակցի» (Տեսանյութ)

Նոյեմբեր 14,2015 18:35

Aravot.am-ը Աբովյան քաղաքի փողոցներում անցորդներից հետաքրքրվեց, թե արդյոք տեղյա՞կ են սահմանադրական փոփոխություններից, եւ կո՞ղմ են, թե՞ դեմ են նրանց:

Քաղաքացիներից ոմանք հայտարարեցին, որ կողմ են ոչ թե սահմանադրական փոփոխություններին, այլ արմատական փոփոխություններին: Նրանց պնդմամբ՝ առաջընթաց կլինի միայն այն դեպքում, երբ բոլոր պաշտոնյաները պաշտոնաթող արվեն: Այդ քաղաքացիներից մեկից հետաքրքրվեցինք, թե արդյոք մասնակցելո՞ւ է հանրաքվեին, նա պատասխանեց. «Ամոթ չի՞՝ իմ նման տղեն գնա հանրաքվեին մասնակցի»:

Ինչպես Չարենցավանում, Աբովյանում եւս որոշ քաղաքացիներ հայտարարեցին, թե կարեւոր չէ իրենց դիրքորոշումը եւ հանրաքվեի ընթացքում իրենց ձայնը որոշիչ չի լինելու:

Քաղաքացիներից ոմանք էլ դեռ կողմնորոշված չէին, հարցվածներից մեկը, որը ուսումնասիրել էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը ասաց, որ նախագծում ե՛ւ դրական դրույթներ կան, ե՛ւ մտահոգիչ: Այդ իսկ պատճառով՝ նա դեռ չի կողմնորոշվել եւ հնարավոր է եւ չմասնակցի հանրաքվեին:

Ինչպես Չարենցավանում, այնպես էլ Աբովյանում հարցվածները հարցին, թե ինչո՞ւ են դեմ փոփոխությունների նախագծին, պատասխանում էին, որ գործող Սահմանադրությունը լավն է, չարժե այն փոխել:

Հարցման մանրամասները՝ տեսանյութում:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30