Լրահոս
Օրվա լրահոսը

2015թ. մայրաքաղաքում նկարազարդվել է 309 բակային տարածք

Նոյեմբեր 18,2015 12:39

Բակերի բարեկարգման 2015թ.  տարեկան ծրագրին զուգահեռ, մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման ծրագրերի շրջանակում ավարտվել են բակային տարածքների նկարազարդման աշխատանքները:

2015թ. ծրագրով նախատեսված 280  բակային տարածքների փոխարեն նկարազարդման աշխատանքներ իրականացվել են  309  հասցեներում:

Հաշվի առնելով, որ բակերը հիմնականում նաև երեխաների հանգստի կազմակերպման վայրեր են, նկարազարդման թեմաներն ընտրվել են միջավայրին համապատասխան՝  հաշվի առնելով նաև բնակիչների ցանկություններն ու պատկերացումները:  Առհասարակ նկարազարդումների համար ընտրվում են   ավտոտնակների և բակերին հարակից այլ շինությունների պատերը: Յուրօրինակ այս մոտեցմամբ թարմացվում, նոր տեսք ու շունչ են ստանում անշուք պատերն ու ավտոտնակները:

Բակային տարածքների նկարազարդման աշխատանքներին  զուգահեռ տարեկան   ծրագրով ներկվել են  նաև վարչական շրջանների բակային տարածքների երկաթյա կառուցվածքները:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30