Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ փոխպետքարտուղարության ներկայացուցիչը՝ Ղարաբաղի հողերի հանձնման մասին

Նոյեմբեր 18,2015 18:04

ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքն այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը հրավիրված ասուլիսին տեղեկացրեց, որ ՀՀ-ում հանդիպումներ են ունեցել քաղաքացիական հասարակության, պետական կառավարման մարմինների և ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք լուրջ համարո՞ւմ է ռուսական ԶԼՄ-ների այն շահարկումները, որոնք հաջորդեցին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցից հետո, մասնավորապես կապված Լեռնային Ղարաբաղի որոշ ազատագրված տարածքների հանձնման հետ կապված, տիկին Բրինքն պատասխանեց. «Մենք ունենք գործընթաց: Մինսկի խմբի համանախագահները և կառավարության ներկայացուցիչները պաշտպանում են այդ գործընթացը, որն ընթանում է համանախագահների միջոցով: Ես ծանոթ չեմ այդ հայտարարություններին, որոնք նշում եք, բայց վստահ եմ, որ համանախագահներն աջակցելու են  բանակցային գործընթացին, որն ի վերջո կհանգեցնի հակամարտության կարգավորմանը»:

Հարց հնչեց նաև հայ-ադրբեջանական սահմանային  լարվածության մասին և Ադրբեջանի կողմից այն հայտարարություններին, որոնց համաձայն՝ ադրբեջանական կողմը սպառնում է պատերազմով: ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալը պատասխանեց. «Մեր հիմնական ջանքերն այն են, որ մենք համանախագահներին աջակցենք կողմերի միջև լարվածության թուլացման հարցում: Մտահոգված ենք նրանով, որ վերջերս եղել են բռնության դրսևորումներ: Համանախագահների կողմից հայտարարություն է եղել, որը հստակ ասում է, որ ծանր զենքերի, հրետանու կիրառումն անընդունելի է և կոչ են արել կողմերին հարգել հրադադարը: Պարոն Ուորլիքի հետ աշխատում ենք և պաշտպանում ենք այն ջանքերը, որոնք ուղղված են խուսափելու այդ դրսևորումներից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30