Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ նկարչի կտավները զարդարում են Իրանի մզկիթներն ու պալատները (ֆոտոշարք)

Նոյեմբեր 20,2015 19:33

Հայաստանի Ազգային պատկերասրահում այսօր բացվեց Էդման Այվազյանի «Հայրենիքի գույները» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացված են հայկական, արևելյան ու եվրոպական մշակույթների ավանդույթներն ամբողջացնող կտավներ եւ լուսանկարներ: Ցուցադրությունն ընդհանուր առմամբ ներառում է 46 աշխատանք, այդ թվում՝ կալիգրաֆիաներ եւ բնանկարներ։

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

«Նկարների մի մասը ստեղծել եմ Իրանի մզկիթները եւ պալատները զարդարելու համար՝ պատվերով: Ունեմ 100-ից ավելի բնանկար, որոնք պատկերում են Իրանը (նկարչի ծննդավայրն է) եւ Հայաստանը: Ժամանակին ընկերոջս հետ շրջել եմ նաեւ Հայաստանով եւ նկարել տեսարժան վայրերը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էդման Այվազյանը:

Նկարչից հետաքրքրվեցինք, թե որն է նրա ոգեշնչման աղբյուրը: «Առանց նկարչության կյանք չունեմ, բայց չեմ կարող բացատրել՝ ինչն է ինձ ոգեշնչում: Նկարչությունը կարծես իմ մեջ լինի»,-ասաց նա:

DCIM105MEDIA

Այվազյանը նաեւ նշեց, որ իր ֆրեսկոները զարդարում են Թեհրանի սուրբ Սարգիս եկեղեցին, ինչպես նաեւ Իրանի այլ հայկական եկեղեցիներ: Էդման Այվազյանի տաղանդը դրսեւորվել է ոչ միայն գեղանկարչության եւ գրաֆիկայի, այլեւ ճարտարապետության եւ դիզայնի ասպարեզում:  Հավելենք, որ 83-ամյա նկարիչը բնակվում է Լոնդոնում, որտեղ տարին 4-5 ցուցահանդես է կազմակերպում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30