Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ «Դիլիջան» ազգային պարկում

Նոյեմբեր 27,2015 16:40 Share

Նոյեմբերի 27-ին, ժամը 08.24-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Դիլիջան» ազգային պարկում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 2-րդ կմ-ին այրվում է մոտ 50 հա բուսածածկ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.10-ին, մարվել՝ 11.45-ին:

ՀՀ ՏԿԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել