Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ ուսումնական կենտրոնի կամրջի  համար փող կա, սահմանամերձ  ճանապարհի համար՝ ոչ

Դեկտեմբեր 12,2015 21:21

Դիլիջան –Իջեւան ավտոճանապարհի եզրին շինարարական մեծ հրապարակ է , Աղստեւ գետի վրա կառուցվում է մեծ  կամուրջ: Դրա շինարարությանը չխանգարելու համար  Աղստեւի համար նոր հուն են բացել:  Շինհրապարակում աշխատում են տասնյակ բանվորներ,  շինարարական մեծ կռունկ է գործում: Կամուրջի կառուցման աշխատանքներն իրականացնում է «Սահակյանշին» ընկերությունը:

Այդ ընկերության բանվորները մեզ չկարողացան ասել,  թե երբ կամուրջը կգործարկվի:  Կամուրջը  ավտոճանապարհը միացնելու է  Դիլիջանի կինոմոտոգրաֆիստների տան հետ: Այն դարձել է Պետական եկամուտների կոմիտեի Դիլիջանի ուսումնական կենտրոն:  ՀՀ նախագահի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ 2014թ. ապրիլի 19-ին Սերժ Սարգսյանը  եղել  է վերոհիշյալ ուսումնական կենտրոնում, ուր երկրի ղեկավարին  ասվել է, որ նոր ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները կավարտվեն 2015թ. սկզբին:  Մոտենում է 2016թվականը, սակայն այդտեղ շինարարարական աշխատանքները չեն ավարտվում:  Նշենք,  այդ ուսումնական  կենտրոն տանող, թեկուզ ավելի  երկար,  ավտոճանապարհ կա:

Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղ տանող ունեցող ճանապարհը բարեկարգ չէ:  Գյուղ մտնող ճանապարհը չի նորոգվում, պետբյուջեից ֆինանսավորում չի  կատարվում: ՊԵԿ ուսումնական կենտրոնում ֆուտբոլի, թենիսի խաղահրապարակներ, դեպի ուսումնական կենտրոն   կամուրջ կառուցելու, այդ կենտրոնը  խոհանոցային թանկ պարագաներով հագեցնելու համար  պետբյուջեում  գումարներ ճարվել  են, իսկ սահմանամերձ Բերքաբերի ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի համար՝ ոչ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031