Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանահայ գործարարը՝ Հիմնադիր

Դեկտեմբեր 12,2015 22:20

Իրանահայ գործարար, արւեստագէտ, համալսարանի դասախօս, նորաձեւութեան դիզայներ եւ հասարակական գործիչ՝ պրն. Սմբատ Յակոբեանը լինելով Իրանի հագուստեղէնի ճարտարարւեստի ամենախոշոր արտադրութեան տէրն ու տնօրէնը, ոչ մի ջանք չի խնայում ճարտարարւեստի ասպարէզում նորարարութիւններ ձեռնարկելու ասպարէզում, եւ ամէնակարեւորը՝ աշխատաւորների շահերը ամէնուրէք պաշտպանելու հարցում։

Նրա   աշխատանքային   յաջողութիւնների   հիմնական պատճառը եղել է նրա   նորարարութիւնները  եւ  հետեւողականութիւնը։

Սմբատ Յակւբեանի աշխատանքները չի սահմանափակւում միայն  իր սեփականութիւնը համարւող տերիտորիային, այլ  իր ներգործօն դերակատարութիւնն է ունեցել երկրի մակարդակում բանւորների ու  գործարարների շահերը պաշտպանելու եւ հագուստեղէնի ճարտարարւեստը կատարեալ կործանումից փրկելու հարցում։

Դրանցից վերջինը եղաւ իր տարիների երազանքիիրականացումը, որը դրսեւորւեց «Իրանի Հագուստեղէնի Ճարտարարւեստի Միութեան»  հիմնադրումը, որի անդրանիկ համագումարը տեղի ունեցաւ թւականիս նոյեմբերի 3 ին, Թեհրանի «Էսփինաս» հիւրանոցում, պետական եւ մասնագէտ անձնաւորութիւնների ներկայութեամբ։

Անմիջապէս յիշեցնել, որ նոյն օրը նոյն վայրում տեղի ունեցաւ նաեւ Միութեան առաջին ընտրութիւնները, որի արդիւնքում պրն. Սմբատ Յակոբեանը ընտրւեց որպէս հիմադիր նախագահ։

Այնուհետեւ ճարտարարւստի, արդիւաբերութեան եւ հանքերի նախարար՝ ճրտգ.  Նէմաթզադէի, խորհրդարանի փոխնախագահ՝ ճրտգ. Բահոնարի, Թեհրանի նահանգապէտ՝ ճրտգ. Հաշեմիի, պրն. Գէորգ Վրդանի ու պրն. Ռոբերտ Բեգլարեանի, ինչպէս նաեւ երկրի վարչագիտութեան եւ պատկան ճիւղերին պատկանող  համալսարաննների դասախօսների ներկայութեամբ տեղի ունեցաւ միութեան անդրանիկ ընդհանուր համագումարը։

 Սկզբում արտայայտւեց Միութեան հիմնադիր եւ նախագահ պրն. Սմբատ Յակոբեանը, որը ողջունելով ներկաներին անդրադարձաւ երկրի ադիւնաբերութեան եւ մանաւանդ հագուստեղէնի ճտարարւեստի արջեւ ծառացած դժւարութիւններին եւ ելքեր առաջարկեց արգէլքները վերացնելու համար։

Նա ասաց.– « Անցեալ տարւայ սեպտեմբերին նախարարի կարգադրութեամբ կազմւեց հագուստեղէնի ճարտարարւեստի հնգամեայ ծրագիրը եւ ապա համապատասխան յանձնախումբը նախարարութեան համապատասխան մարմնի պատասխանատւութեամբ, որը նոր նոր կեանք պարգեւեց այս ճարտարարւեստին։

«Դժբախտաբար վերջին քանի տարիների ընթացքում աչքաթող եղաւ այս ճարտարարւեստը, որը կարող էր աշխատանքի առիթներ եւ դրամագլխի եւ բարոյական արժէքների  հսկայ կուտակումներ  ու ձեռքբերումներ ունենար երկրի համար։  Այսօր այս միութիւնը յստակ եւ նպատակադրւած ծրագրերով միտում է միմեանց կողքի համատեղել հագուստեղէնի ու արդիւնաբերութեան  եւ յարակից բաժիններում աշխատող  ուժերին, որպէսզի կարողանանք քայլ պահել աշխարհի հետ մեր ասպարէզներում։

Պրն. Յակոբեանը վերջում ւելացրեծ. – «Աշխարհը շատ է փոխւել եւ մենք շատ տարածութիւն ունենք դրա հետ։ Աշխարհն այսօր վերաճարտարարւեստութեան ծրագրերն է  նախգծում, մինչ մենք այստեղ դեռ ճարտարարւեստական ժամանակաշրջանի հարցերով պայքարում են միմեանց հետ։ Մենք կարիք ունենք կառավարութեան հովանաւորութեան, որպէսզի վերանայւեն խանգարող օրէնքները եւ նոր օրէնքներ պիտի մշակւեն որպէսզի երկիրը ճարտարարւեստական եւ արտադրական  դառնայ, քանի որ ժողովրդի երջանկութիւնը արդիւնաբերութեան եւ արտադրութեան զարգացման մէջ է։ Մենք չպիտի բաւարարւենք միայն նաւթի եկամուտներով, այլ պիտի զարգացնենք արդիւնբերութիւնն ու արտադրութիւնը»։  

Ծափողջոյններից յետոյ, արտայայտւեցին Իսլ. Խորհրդարանի փոխ նախագահ՝ ճրտգ. Մոհամմադ Ռեզա Բահոնարը, Իրանի մարդկային կարողութիւնների վարչագիտական ճիւղի հիմնադիր՝ դոկտ. Սիրսեփասին, ….. ճարտարարւեստի եւ հիւսւացքեղէնի ասպարէզների նշանաւոր եւ գլխաւոր գործիչները եւ վերջում արտայայտւեց Իրանի Ճարտարարւեստի եւ հանքերի նախարար՝ ճրտգ. Նէմաթզադէն։

Ճրտգ. Բահոնարը ողջունելով կատարւած ձեռնարկութիւնը, իր գոհունակութիւնն յայտնեց արւեստագէտների եւ հագուստեղէնի ասպարղզում աշխատողների հաւաքում ներկայ գտնւելու համար, շնորհակալութիւններով շնորհաւորեց այս կարեւոր միութեան հիմնադրումը։ «Ես այն ինչ որ ես տեղեկացայ պրն. Յակոբեանի խօսքերից, ամբողջութեամբ յոյս էր ներշնչում, եւ սա շատ կարեւոր է, մանաւանդ ճարտարարւեստի ասպարղզում։  

Պրն նախարարը եւս ողջունելով միութեան հիմնադրումը  աւելացրեց թէ հէնց անցեալ շաբաթ մի հագուստի ճարտարարւեստի կապակցութեամբ զեկոյց ենք ներկայացրել հանրապետութեան նախագահին, որը որպէս գործարք ընդգծել է, որ ներկայ պայմաններում եւ նկատելով իրողութիւնները, մեր երկիրը ծաւալուն եւ հզօր կարողութիւններ ու ընդունակութիւններ ունի լաւորակ հագուստեղէնի արտածման համար, եւ Իրանը այս ուժերով կարող է այս ասպարէզում աշխարհի շուկաններում փայլուն ներկայութիւն ունենայ։

Հանրապետութեան  նախագահի պատգամի մէջ ընդգծւել է հագուստեղէնի ճարտարարւեստը զարգացնելու համար պիտի ձեռնարկել  ամէն հնարաւոր միջոցներ ՝ համաշխարհային շուկայում խօսք ունեցող այս ճարտարարւեստի զարգացման արգելքները վերացնելու համար։

Նախարարն ապա ընդարձակօրէն անդրադարձաւ հագուստեղէնի, հիւսւացքեղէնի եւ դրանց յարակից  արդիւնաբերութիւնների ներկայ  վիճակին, եւ շեշտեց դրանց հովանաւորելու եւ համաշխարհային շուկաներում ներկայութիւն ունենալու համար։

Մի քանի մասնագէտ եւ փորձագէտների արտայայտութիւններից յետոյ ներկաները հիւրասիրւեցին ընթրիքով։

ՎԱՐԴԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031