Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդրակ Զատիկյանի սպանության գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Դեկտեմբեր 15,2015 13:32 Share
Աջակցեք aravot.am-ին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանի սպանության գործից առանձնացված մասի քննությունն այսօր հետաձգվեց:
Մեղադրողն այսօր առավոտյան դատարանին գրավոր տեղեկացրել էր, որ  չի կարող մասնակցել նիստին կարեւոր հանդիպման համար ու խնդրել հետաձգել նիստը: Չէին ներկայացել նաեւ ամբաստանյալն ու վկան:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 29-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Խաչատրյանը Ստեփան Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել, պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: