Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել է «Րաֆֆի-180» համաքաղաքային միջոցառումների շարքը

Դեկտեմբեր 16,2015 15:05

2015 թվականին  Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում կազմակերպվել են հայ մեծանուն վիպասան Րաֆֆուն նվիրված միջոցառումներ, նրա ստեղծագործությունների բեմականացումներ,  գիտական աշակերտական ընթերցումներ: Լավագույն միջոցառումներով ներկայացել են Րաֆֆու անվան հ.36, Լևոն Շանթի անվան հ.4, Խաչատուր Աբովյանի անվան հ.84 դպրոցները: Նշված դպրոցներից միջոցառումների մասնակից աշակերտներն արժանացել են «Կերպարի լավագույն մարմնավորում», «Րաֆֆու գաղափարների շեփորահար», «Մայրենիի նվիրյալ» անվանակարգերի:

Դեկտեմբերի 14-ին Երևանի պատմության թանգարանում քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ամփոփել և պարգևատրել է «Րաֆֆի-180» համաքաղաքային միջոցառումների ակտիվ մասնակիցներին:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031