Լրահոս
Օրվա լրահոսը

3.7 միլիոն դոլար նվիրաբերություն COAF-ի ամենամյա դրամահավաք-երեկոյի արդյունքում

Դեկտեմբեր 18,2015 10:33

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) ամենամյա՝ թվով 12-րդ բարեգործական ընթրիքն այս տարի տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Նյու Յորքի «Չիփրիանի» սրահում: Երեկոյի ընթացքում կայացավ 3.7 միլիոն դոլարի դրամահավաք, որը ծառայելու է Լոռու մարզի Դեբետ գյուղի մերձակայքում կառուցվող առաջին ՍՄԱՐԹ կենտրոնին ու Հիմնադրամի զարգացման ծրագրերի ներդրմանը:

Գերժամանակակից ՍՄԱՐԹ կենտրոնը գյուղաբնակ համայնքներին առաջարկելու է կրթական լայն հնարավորություններ՝ անգլերեն, տեխնոլոգիա, արվեստ, երաժշտություն, օրգանական գյուղատնտեսություն, առողջապահություն և սպորտ: Զուգահեռ կառուցվելու են նաև տեխնոլոգիապես հագեցած 40 ՍՄԱՐԹ սենյակներ, որոնք կապված են լինելու ՍՄԱՐԹ կենտրոնի հետ:

Երեկոյին ներկա էր COAF-ի հիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի ատենապետ Գարո Արմենը, երեկոյի համանախագահներ Թոնի Շաֆրազին և Խաժակ ու Մարիամ Քելեջյանները: Հատուկ հյուրերի ցանկում էին ճարտարապետ Պոլ Կալուստյանը, դեսպան Ջեն Էվանսը և տիկին Դոննա Էվանսը, Ջորջ Փագումյանը, Լարի Ֆայնբերգը, Պատրիսիա Ֆիլդը, Հիմնադրամի երկարամյա բարերարներ ու աջակիցներ, ԱՄՆ-ում ու աշխարհում մեծ ճանաչում վայելող արտիստներ, գործարարներ, շոու բիզնեսի անվանի գործիչներ:
Ճաշկերույթ-երեկոն վարում էր դերասանուհի Քարոլին Ռին, բեմին հանդես եկան «Թոնի» մրցանակակիր Քրիստին Էբերսոլը, Հարվարդի համալսարանի կապելլան՝ The Harvard Callbacks, հատուկ ելույթ ունեցավ Rakiem Walker Project-ը: Ցուցադրվեցին նաև Քոնան Օ՛Բրայանի և Անդրեա Մարտինի ողջույնի տեսագրությունները: Այս տարի հաջակցություն Հիմնադրամի բարեգործական միջոցառման իրենց ուղերձը տեսագրել էին Մարտին Շորթը, Ջոն Սթամոսը և Շոն Հայեսը, ինչն էլ նախապես հրապարակվել էր COAF-ի սոցիալական մեդիայի հարթակներում:

«Փրկե´նք սերունդը» մրցանակին այս տարի արժանացավ բարեգործ և կենսատեխնոլոգիայի ոլորտի ձեռներեց Նուբար Աֆեյանը՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի հանդեպ իր նվիրման և Հայաստանում իրագործվող բազմաթիվ ծրագրերին շարունակաբար աջակցելու համար:

Հիմնադրամի ՍՄԱՐԹ նախաձեռնությունը ազգային և միջազգային փորձագետների շնորհիվ ներգրավելու է տարբեր համայնքների ներկայացուցիչների՝ մղելով նրանց երկխոսության և քաջալերելով ինքնազարգացումը: ՍՄԱՐԹ-ն առաջարկելու է միջազգային մակարդակի ծրագրեր համաշխարհային նշանակություն ունեցող մասնագետների մասնակցությամբ, ում հետ կապն ապահովվելու է փոխկապակցված վիրտուալ սենյակներում, ուսանողական հանդիպման վայրերում, երիտասարդական ակումբներում, ներկայացումների ու բեմադրությունների սրահներում, գրադարանում, լեզվի, արվեստի և երաժշտության ստուդիաներում:

Հայաստանի մանուկներ հիմնադրամը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031