Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեդրակ Առաքելյանի աշխատանքների ցուցահանդեսը պարտավորեցնում է մեզ». արվեստաբան

Դեկտեմբեր 19,2015 23:52

Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը գտնում է, որ նկարիչ Սեդրակ Առաքելյանի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը Հայաստանի ազգային պատկերասրահում արվեստաբաններին հսկայական նյութ է տալիս, և նրանք հիմա ուսումնասիրելու շատ բան ունեն:
«Սեդրակ Առաքելյանը մեր ամենաճանաչված, նշանավոր դասականներից է, 20-րդ դարի հայկական գեղանկարչության հիմնադիրներից մեկը: Նա ներկայացուցիչն է արվեստագետների այն սերնդի, որոնք ծնվել, կրթվել ու ձևավորվել են ռուսական կայսրության տարբեր շրջաններում Հեղափոխությունից առաջ, իսկ արդեն Հեղափոխությունից հետո եկել են Հայաստան և անմիջապես ներգրավվել Խորհրդային Հայաստանի, հետևաբար՝ նաև խորհրդահայ կերպարվեստի հիմնադրման ու զարգացման մեջ:2015-12-19 15.33.31 2015-12-19 15.32.04

20-րդ դարի հայ արվեստի պատմությունը, այդ թվում և Սեդրակ Առաքելյանի ստեղծագործությունը, հիմնականում մշակվել ու ներկայացվել է խորհրդային ժամանակներում: Արդեն 2015 թվականն է: Մենք անկախ երկրում ապրելու որոշակի փորձ ունենք, և այդ փորձը ինչ-որ մի բան պետք է հուշի նաև մեզ՝ արվեստաբաններիս, որպեսզի փորձենք չեմ ասում ինչ-որ հեղաշրջում անել արվեստաբանության մեջ, բայց, այնուամենայնիվ, շատ խնդիրների վերանայման հարց կա մեր առջև դրված: Եվ այս ցուցահանդեսը, որի կայացման համար վիթխարի ջանքեր են թափել նաև վարպետի ընտանիքի անդամները, մեզ՝ արվեստաբաններիս, ուղղակի պարտավորեցնում է նկատելու դա. փաստորեն, նրանք մեր ձեռքը հսկայական նյութ են տվել»,- ասում է Լիլիթ Սարգսյանը:2015-12-19 15.29.53 2015-12-19 15.27.29

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց նկարիչ Սեդրակ Առաքելյանի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: Ներկայացված են արվեստագետի տարբեր տարիների գեղանկարչական ու գրաֆիկական ստեղծագործությունները, էտյուդներն ու էսքիզները: Ընդհանուր առմամբ, ցուցադրված է շուրջ

150 աշխատանք՝ տարբեր հավաքածուներից: Դրանց մեջ կան նաև այնպիսիք, որոնք առաջին անգամ են ցուցադրվում:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 30-ը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031