Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի կտոր ջերմություն»՝ Ամանորին ընդառաջ

Դեկտեմբեր 23,2015 10:19

Բարի ավանդույթի համաձայն` Երևանի քաղաքապետարանի կողմից Ամանորին ընդառաջ անցկացվում է «Մի կտոր ջերմություն» խորագրով սոցիալական նշանակության ակցիան: Այս տարի ևս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների աշխատակցուհիները միաժամանակ այցելել են Երևանի թիվ 1 և Նորքի տուն-ինտերնատներ, ինչպես նաև անօթևանների ժամանակավոր կացարան և հյուրասիրել իրենց ձեռքերով պատրաստած թխվածքները:

«Արդեն երկրորդ տարին անընդմեջ այս մտահղացումը բոլորիս համախմբում է մեկ հիմնական նպատակի շուրջ՝ մեր հոգու ջերմությունն ու բարությունը փոխանցել մեր այն համաքաղաքացիներին, ովքեր տարբեր պատճառներով Ամանորը դիմավորելու են հարազատներից ու ընտանիքից հեռու՝ տուն-ինտերնատներում և ժամանակավոր կացարանում: Սա նախաձեռնություն է, որին պատրաստվել ենք մեծ սիրով, նաև վստահ լինելով, որ այս մեկ օրը ջերմությամբ ու քաղցրությամբ կլցնի նրանց սրտերը, ովքեր հատկապես նախատոնական այս օրերին ընտանեկան ջերմ ու բարի վերաբերմունքի կարիք ունեն»,-նշել է նախաձեռնության մասնակից, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը:
Ի դեպ, նախաձեռնությանը միացել են նաև վարչական շրջանների աշխատակազմերն ու իրենց հերթին այցելել վարչական շրջանում գտնվող սոցիալական նշանակության հաստատություններ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031