Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Հակոբյանը Դոհայում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել

Դեկտեմբեր 23,2015 14:38 Share

Դոհայում ընթացող շախմատի «Qatar Masters Open» մրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Նա երրորդ տուրում պարտության մատնեց հնդիկ գրոսմայստեր Կիդամբի Սունդարարաջանին եւ 2,5 միավորով բարձրացավ 13-րդ հորիզոնական:

Այսօր հայ շախմատիստի մրցակիցը Ամերիկան ներկայացնող Ուեսլի Սոն է, որը նույնպես կորցրել է կես միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով եզրափակում է առաջատարների եռյակը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել