Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ հայազգի պատվիրակը հերթական անգամ զարմացրեց

Հունվար 27,2016 14:22

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Թուրքիայի պատվիրակության անդամ, հայազգի Մարգար Եսայանը շարունակում է զարմացնել իր վարքագծով:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ` ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում Եսայանը «կողմ» էր քվեարկել երկու հակահայկական զեկույցներին` Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի ՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրերով:

Արդեն տեղեկացրել ենք նաև, որ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը դահլիճում մոտեցել ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության անդամ, հայազգի Մարգար Եսայանին եւ հարձակվողական կեցվածքով, բորբոքված ինչ-որ բաներ էր ասում նրան՝ մատը թափ տալով:

Այսօր, երբ լիագումար նիստում քննարկվում էր փախստականների հարցը, Մարգար Եսայանը կրկին իր պահվածքով ոչ հաճելիորեն զարմացրեց: Մինչ իր ելույթը ներկայացնելը հրապարակային հայտարարեց, թե կխոսի իր մայրենի լեզվով ու սկսեց խոսել թուրքերեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Ախր շատ էլ որ անունով հայ ա թվում, բայց հո հա՞յ չի: Հայաստանում էլ շատ են նրանք, ովքեր թվում ա, թե հայ են: Բայց հո հայ չեն: Կամ էլ գուցե հակառա՞կը՝ հայը հենց իրա՞նք են:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031