Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզի ՀՀԿ-ական երիտասարդները Հայոց բանակի օրը նշեցին սահմանին զոհված հերոսների հարազատների հետ միասին

Հունվար 28,2016 20:15

Հունվարի 28-ին Հայոց բանակի օրվա առթիվ Հայաստանի հանրապետական կուսակցության Լոռու մարզի տարածքային երիտասարդական կազմակերպության անդամներն այցելեցին սահմանին հերոսաբար զոհված պայմանագրային զինծառայող Սևակ Ալբերտի Ասլիկյանի (զոհվել է Ջողազի դիրքում 2012 թ.-ին) և Հայոց բանակի սպա Տիգրան Սամվելի Սիմոնյանի(զոհվել է ՊԲ Եղնիկներ կոչվող զորամասի N դիրքում) հարազատներին: Երիտասարդ ՀՀԿ-ականները դրամական փոքրիկ օգնություն հատկացրին զոհվածների ընտանիքներին, հարազատների հետ հիշեցին տղաների կարճ, բայց հերոսական կյանքի հետաքրքիր պահերը և տեղեկացան նրանց ընտանիքների առօրյա հոգսերին ու խնդիրներին:

Հատկանշական է այն փաստը, որ Սևակ Ասլիկյանի 4 որդիներից 2-ը շարունակում են իրենց հոր ուղին` ծառայելով որպես պայմանագրային զինծառայողներ, իսկ 2 անչափահաս որդիները մեծանում են Հայոց բանակում ծառայելու նպատակով և պատրաստակամությամբ:

Հերոսների հարազատներն ամեն օր հիշում և հպարտանում են Հայոց ազգի քաջ ու հայրենասեր որդիների անցած զինվորական ուղիով:

Ինչպես նշեց ՀՀԿ Լոռու մարզի երիտասարդական կազմակերպության մարզային խորհրդի ղեկավար Արման Սարգսյանը, Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում զոհվածների ընտանիքներին: Նա հավելեց, որ ՀՀԿ ԵԿ կողմից նմանօրինակ այցելությունները լինելու են շարունակական:

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը եղել է, կա և մշտապես կլինի Հայոց բանակի և Հայ զինվորի կողքին:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031