Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետը 5 տարով Իջեւանի ԲԿ-ի տնօրեն է նշանակել

Փետրվար 02,2016 13:56

Հունվարի 27-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը որոշում է ընդունել Ռուզաննա Գրիգորյանին «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն նշանակելու եւ նրա հետ 5 տարով աշխատանքային պայմանագիր կնքելու մասին: Մարզպետի որոշման հիմքում հունվարի 27-ին  կայացած Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր տեղի համար մրցույթի արդյունքներն են: Մրցույթին մասնակցելու համար դիմել էր 4 թեկնածու՝  «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության բուժվարչության հոսպիտալի վիրաբույժ Գագիկ Խառատյանը, անհատ ձեռնարկության տնօրեն Վազգեն Մարգարյանը, «Նաիրի» բժշկական կենտրոնի պաթանատոմ Գարիկ Աղաբեկյանը:

Տավուշի մարզպետարանից հայտնում են,որ Վազգեն Մարգարյանը եւ Գարիկ Աղաբեկյանը մրցույթին չեն ներկայացել: Մրցույթային հանձնաժողովը երկու թեկնածուներից հաղթող է ճանաչել Ռուզաննա Գրիգորյանին:

Ռ. Գրիգորյանը նախկինում զբաղեցրել է Աչարի առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնը:

Նշենք, որ Իջեւանի ԲԿ-ի նախկին տնօրեններ Հրաչյա Ներսիսյանի եւ Վազգեն Մարգարյանի նկատմամբ, ֆինանսատնտեսական խախտումների համար, քրեական գործեր էին հարուցվել: Սակայն Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում կատարված քննության արդյունքում այդ քրեական գործերը կարճվել են:

Մեր տեղեկություններով ՝ Իջեւանի ԲԿ-ն ֆինանսական խնդիրներ ունի, պարտքեր:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Անուշ says:

    Բայց հալալ է Տավուշի մարզպետի կերած կաթը, նույնսիկ երկրի նախագահը ուներ Իջևանի ԲԿ-ի տնօրենի թեկնածու, բայց Տավուշի մարզպետը նշանակեց իր թեկնածուին և մերժեց բոլոր միջնորդողներին:Միշտ հարգել եմ իրեն հիմա ավելի շատ սկսեցի հարգել, որ ասեց ես իմ թքած թուքը հետ չեմ վերցնի, ով ուզում է զանգի:

  2. Իջևանցի says:

    Շտապ օգնությունը հրաժարվում է օգնել իջևանցիներին, էլ ինչու է կարգազանց Ռ. Գրիգորյանը նշանակվել ԲԿ-ի տնօրեն;

  3. Սիրանուշ says:

    Վերջերս պետական պաշտոնատար անձիք սովորություն են դարձրել իրենց ընկերուհինների տեղավորել բարձր պաշտոններում…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29