Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Մեսրոբյան. «Պետք չէ ուրիշին տալ լծակ, հետո գուշակություններ անել` գազի գինը կիջեցնեն, թե` ոչ» (Տեսանյութ)

Փետրվար 02,2016 14:25

«Դուք ուզում եք, որ ես խալխի մասին գուշակություննե՞ր անեմ»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե Ռուսաստանը գազի գինը կիջեցնի՞ Հայաստանի համար այսքան երկարատեւ ընթացող բանակցություններից հետո, ասաց կառավարման փորձագետ, տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը: Նրա կարծիքով, եթե մենք սպասենք, թե «գազի գինը կիջեցնեն, էլեկտրաէներգիայի գինը կիջեցնեն, Հայաստանի վրա չեն հարձակվի կամ մեզ վարկ կտա՞ն», մենք կորած ենք:

«Այդ կորածը զուտ տեխնիկական հարց է, միայն մի’ հարցրեք` երբ: Դրա համար կան քաղաքական, քաղաքացիական գործիչներ, նրանք են սիրում ժամկետներ դնել, այդ ժամկետները խախտել»:

Մեր ճշտող հարցին, թե, այնուամենայնիվ, Ռուսաստանը կիջեցնի՞ գազի գինը, թե կթողնի նույնը, պարոն Մեսրոբյանն ասաց. «Պետք չէ ուրիշին տալ լծակ, հետո սկսել կոֆեի բաժակի մեջ նայել, թե ինչ կանեն ուրիշները»:

Մեր այն հարցին, թե անկախ այն բանից, որ Ռուսաստանի տնտեսությունը վատ վիճակում է, Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ Հայաստանի տնտեսության համար լավագույն գործընկերը ԵՏՄ-ն է, պարոն Մեսրոբյանն ասաց. «Այս հազարամյակների սկզբում, երբ առաջացավ Պարսկաստանը եւ Հին Հռոմը, մենք մենակ զբաղված ենք սրա նրա բերանին նայելով: Մենք սա պետք է վերացնենք, որովհետեւ ինչքան դուք օրինակ բերեք, որ ԵՄ-ն վատ է, ես կբերեմ, որ ԵՏՄ-ն լավն է, ինչքան բերեք, որ ԵՏՄ-ն վատն է, ես կբերեմ, որ Եվրամիությունը լավն է: Որովհետեւ, երբ դու քո քաղաքականությունը չունես, ուր ուզում ես մտնես, քեզ քաշ են տալու իրենց շահերի համար»:

Հարցրինք, նաեւ, թե որքանո՞վ արտաքին ազդակները կանդրադառնան Հայաստանի վրա, եթե մենք լուծենք մեր ներքին խնդիրները` կոռուպցիան վերացնենք, ազատ տնտեսական մրցակցություն սահմանենք եւ այլն:

Ըստ պարոն Մեսրոբյանի, արտաքին ազդակները կազդեն, սակայն դրանք մեր կողմից կլինեն կառավարելի:

Արդեն քանի օր է դոլարի փոխարժեքը 2-3 դրամով բարձրանում է` մեկ դոլարը 482-ից այսօր արդեն դառնալով 493 դրամ: Հարություն Մեսրոբյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե որքան է մեր երկրում դոլարի իրական փոխարժեքը, վկայակոչելով այլ տնտեսագետների պնդումները, թե կառավարության պատասխանատուները դոլարի բարձրացումն արհեստական զսպում են:

«Ով կասի ձեզ դոլարի իրական փոխարժեքը որքան պետք է լինի, մեղմ ասած, սուտ է խոսելու: Ինչո՞ւ, որովհետեւ ե’ւ ամբողջ աշխարհում ե’ւ Հայաստանում, դասական շուկայական օրենքները չեն աշխատում: Ով կարող է ասել գազի, նավթի գինը, ցորենի, մետաղների, հումքի գինը որքան է լինելու, չենք կարող չէ՞ ասել, բա եթե դրանց գինը չենք կարող ասել, ո՞վ կարող է դրանց արտահայտման փողի գինն ասել»:
Հարություն Մեսրոբյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29