Լրահոս
Օրվա լրահոսը

«Թռչող Առագաստ» ընկերությունը պահանջում է «Ա1+» հեռուստաընկերությունից հերքել վերահրապարակած տեղեկությունը

Փետրվար 02,2016 15:32

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ «Թռչող առագաստ» ՍՊԸ-ն ընդդեմ «Ա1+» հեռուստաընկերության գործով նախնական նիստը:

Հայցվորի ներկայացուցիչ Հասմիկ Փախանյանը հայցում նշել էր չորս պատասխանող՝ «Ա1+» հեռուստաընկերություն, «Մելտեքս» ՍՊԸ, Mamul.am, «Սոուշլ մեդիա» ՍՊԸ: Ռուբեն Ափինյանը առաջարկեց կողմին վերանայել պատասխանողների ցանկը եւ հաջորդ նիստին ներկայացնել դատարան:

«Մելտեքս» ՍՊԸ ներկայացուցիչ Արթուր Այվազյանը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ հետաձգել նախնական դատական նիստը, որպեսզի ինքը կարողանա ծանոթանալ գործի նյութերին:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 23-ին:

«Թռչող Առագաստ» ընկերությունը պահանջում է «Ա1+» հեռուստաընկերությունից՝ հերքել «Օրացույց» հաղորդմամբ վերահրապարակած տեղեկությունը, ըստ որի՝ 2001 թվականի սեպտեմբերի 24-ին «Առագաստ» սրճարանի զուգարանում է սպանվել Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանը:

«Թռչող Առագաստ» ընկերությունը պահանջում է պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանությունը եւ փոխհատուցում 1 միլիոն դրամ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29