Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Նորքում էլ «մոլ» կբացվի, տասնյակ կրպակներ ու խանութներ կփակվեն

Փետրվար 05,2016 16:30

Նոր Նորքում հերթական «մոլ»-ը՝ առեւտրի կենտրոնն է վեր խոյանում: Ըստ որոշ լուրերի՝
«մոլը» կառուցում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Դատելով այս կառույցի շառավիղից՝  այն հսկայական է լինելու, ինչը նշանակում է, որ այդ հատվածում գործող մի քանի տասնյակ փոքր ու միջին կրպակներ ու խանութներ պարզապես «ոչնչանալու» են:
Մի կողմից՝ կառավարության պատասխանատուներն ասում են՝ փոքր ու միջին բիզնեսը
տնտեսության շարժիչ ուժն է, մյուս կողմից՝ ամեն կերպ խթանում, որպեսզի «մոլաշինական» մոլուցքով տարված օլիգարխների ծրագրերն անխափան իրագործվեն:

Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29