Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում անցկացրեց մշակութային հուշ-երեկո

Փետրվար 10,2016 14:21

Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը` Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի նվիրապետական թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վահան արքեպիսկոպոս Յովհաննէսեանի հայրապետական օրհնությամբ եւ տնօրինությամբ, 2016 թ. փետրվարի 7-ին` Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, անցկացրեց մշակութային հուշ-երեկո՝ նվիրված Արեւմտյան Հայաստանի Խնուս գավառին, որտեղ ցուցադրվեց «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն` Սամվել Մհերյանի «Տունդարձի Ճամփան» փաստագրական ֆիլմը, որը ներկաները դիտեցին հատուկ հետաքրքրությամբ ու հուզականությամբ:

Ֆիլմը ներկայացնում է արմատներով խնուսցի Պարույր Գեւորգյանի նախաձեռնած ուխտագնացությունը դեպի Հայոց Բնօրրան աշխարհը, որտեղ ուխտավորները անցնելով Պատմական Հայրենիքի մի քանի քաղաքներով` Անի, Կարս, Վան, Բիթլիս, Մուշ, վերջապես հասնում են Խնուսի Բուռնազ գյուղը եւ գտնում են երախտավոր հայորդու Արամ պապի տունը:

 

Միջոցառման բացումը օրհնության խոսքով եւ աղոթքով կատարեց Տեր Վահան սրբազանը:

2

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորներ Բիատրիս Նազարյանը եւ Սամվել Մհերյանը «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ» ժողովածուի ռուսերեն օրինակով:

Այնուհետեւ` կարճ ելույթով հանդես եկավ եւ ներկաներին Բարեկենդանի տոնի առիթով շնորհավորեց ու ողջունեց Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդի, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը: Ելույթի ավարտին պարոն Աբրահամյանը Վահան սրբազանին շնորհեց Արեւմտյան Հայաստանի հայի ինքնության ու քաղաքացիության վկայական:

Ելույթների շղթան ավարտեց «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն` Սամվել Մհերյանը, ով համառոտ կերպով ներկայացրեց ֆիլմը, շնորհակալագիր հանձնեց բարերար Պարույր Գեւորգյանին եւ շնորհավորագիր` Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր Բիատրիս Նազարյանին:

Միջոցառման ավարտին ներկաների հետ տեղի ունեցան առանձնազրույցներ եւ կարծիքների ու մտքերի փոխանակություն:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի

Լրատվական բաժին

Լուսանկարում` Արեւմտյան Հայաստանի Հայերի ինքնության ու քաղաքացիության անձնագրի հանձնման պահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29