Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրահավաք Վրաստանի խորհրդարանում. aliq.ge

Փետրվար 10,2016 21:12 Share
Աջակցեք aravot.am-ին

Վրաստանի խորհրդարանում  ստորագրահավաք է սկսվել` պահանջով, որ Սահմանադրության մեջ հստակեցվի՝  ամուսնությունը  տղամարդու և կնոջ միջև միությունն է:

Այսօր` փետրվարի  9-ին հրավիրած  ասուլիսում  տեղեկացրել է Սփյուռքի հարցերով փոխնախարար Սանդրո Բրեգաձեն:

Այս թեման կարևորվեց այս տարվա հունվարի վերջին, այն բանից հետո, երբ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպան, փաստաբան Գիորգի Տատիշվիլին հայց էր ներկայացրել Վրաստանի Սահմանադրական դատարան՝ երկրում միասեռ ամուսնություններն օրինականացնելու պահանջով: Իր հայցը նա հիմնավորել էր  նրանով, որ Սահմանադրության մեջ ասված չէ, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ  միջև միությունն է:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «aliq.ge»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: