Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա ձեզ չէ՞ր հետաքրքրում, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ» Փոստանջյանը՝ Թաթոյանին

Փետրվար 12,2016 15:05

«ՀՀ-ում տեղի են ունեցել ողբերգական իրադարձություններ, Մարտի 1, ապօրինի բանտախցերում գտնվող մարդիկ եղան, կարո՞ղ եք մատնանշել գեթ մի դեպք, երբ քննադատել եք ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումները, եղե՞լ է, որ բարձրաձայնեք, որ ոտնահարվել են այդ իրավունքները:

Որպես գիտնական վերջիվերջո, մանավանդ, որ դուք հավակնում եք այս պաշտոնին, այս պահին ունենք քաղբանտարկյալներ, բա ձեզ չէ՞ր հետաքրքրում, այսքան բարձրաձայնում են, որ կան քաղբանտարկյալներ, Գեւորգ Սաֆարյանն է այս պահին գտնվում կալանավայրում, կա միջազգային կազմակերպության արձագանքը: Բա ձեզ, որպես քաղաքացի հետաքրքիր չէ՞ր, մի հատ չե՞ք վերլուծել: Ասում եք՝ պետք է մանրամասն ուսումնասիրեմ»,- այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկման ժամանակ այս հարցերն ուղղեց Զարուհի Փոստանջյանը ՀՀԿ թեկնածու Արման Թաթոյանին:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը շահերի բախում որակեց Զարուհի Փոստանջյանի հարցը՝ ասելով, որ անհավասար դիրքերում են թեկնածուները: Փոստանջյանը հանձնաժողովի անդա՞մ է որպես հանդես գալիս, պատգամավո՞ր, թե՞ թեկնածու:

Arman_Tatoyan_1Արման Թաթոյանը պատասխանեց հարցերին. «Կոնկրետ ձեր մատնանշած դեպքերը, իհարկե, վերլուծում եմ: Ինձ հետաքրքրում է ցանկացած բան, որ կատարվում է մեր երկրում: Բայց որպեսզի գնահատական տամ, պետք է հասկանամ՝ ինչպե՞ս կարող եմ իրավաբանորեն ձեւակերպել, որ ճիշտ, գրագետ ստացվի»:

Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ՝ չպատասխանեց նա ոչ մի հարցի, խուսափեց պատասխանել, ինչպես նաեւ խուսափում է բանավեճի ելնել՝ որպես թեկնածու. «Դուք խուսափում եք կարծիք հայտնելուց: Ակնհայտ է, որ դուք գտնվում եք իշխանության ենթակայության տակ եւ կատարողի դերում եք»:

Արման Թաթոյանը չհամաձայնեց՝ ասելով, որ հարցազրույցներ տվել է՝ իր աշխատանքային գրաֆիկից ելնելով եւ պատրաստ է ցանկացած հարցի պատասխանել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29