Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարարությունը հրաժարվում է զարգացման ֆոնդի միջոցներից` հօգուտ պետբյուջեի

Փետրվար 18,2016 16:19 Share

Կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարարությունը առաջարկել է փոխել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, համաձայն որի, պետական կառավարչական հիմնարկների, ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետությանը, համայնքին սեփականության իրավունքով պատկանող հարյուր տոկոս բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից ՀՀ օրենքներով սահմանված հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները, հարկվող շրջանառությունները և եկամուտները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու դեպքում լրացուցիչ գանձվող հարկերից, տուրքերից, պարտադիր այլ վճարներից և դրանց հետ կապված հարկային օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքներից 10 տոկոս մասհանվում է հարկային մարմնի զարգացման և պարգևատրման ֆոնդին:

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է վերոհիշյալ կազմակերպություններից գանձվող լրացուցիչ գումարներից չկատարել մասհանում հարկային մարմնի զարգացման և պարգևատրման ֆոնդի հաշվին, այլ դրանք ամբողջությամբ ուղղել ՀՀ պետական բյուջե:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել