Լրահոս
Օրվա լրահոսը

Շառլ Ազնավուրն ու Սերժ Թանկյանը եւս արձագանքել են գյումրեցի անօթեւաններին փրկելու ծրագրին

Մարտ 03,2016 18:50

Գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի՝ անօթեւանների դաժան կյանքը ցուցադրող լուսանկարների հավաքածուն այսօր հայտնվել է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիեի  ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Շառլ Ազնավուրը տարածել է Hay Prod/Media, News, Publishinig/-ի գրառումը՝ գյումրեցի 13 անօթեւան ընտանիքներին բնակարաններ գնելու ծրագրի մասին: Գրառման մեջ  ֆրանսերենով նշված է, որ սարսափելի երկրաշարժը մեծ ավերածություններ է պատճառել Հայաստանին. 25.000 մարդ  զոհվել են, հազարավոր ընտանիքներ դարձել են անօթեւան, ապրում են առանց հույսի, իսկ Գյումրին Հայաստանի հանրապետության երկրորդ խոշոր քաղաքն է: Նշված է նաեւ, որ սա  ծրագիր է, որը նպատակ ունի օգնել աղքատ  ու վտանգավոր պայմաններում ապրող անօթեւաններին:

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, որը պարբերաբար թարմացնում է դրամահավաքի մասին տվյալները, իր ֆեյսբուքյան էջում գրել է. « Շարլ Ազնավուրը սատարում է Գյումրու անօթեւան 13 ընտանիքներին բնակարանով ապահովելու երիտասարդների նախաձեռնած մարաթոնը»:

Ի դեպ, անօթեւանների խնդրով զբաղվող երիտասարդների՝ իրեն հասցեագրված նամակին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում արձագանքել է նաեւ System of down աշխարհահռչակ խմբի հիմնադիր, ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:

Լեւոն Բարսեղյանը նաեւ տեղեկացնում է, որ մարաթոնին միացել է «Շիրակ Ջրմուղկոյուղին»` 500.000 դրամի չափով:

Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031