Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն նույնիսկ Մինսկի համաձայնագրերի կատարումից հետո կպահպանի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները. ТАСС

Մարտ 12,2016 16:48 Share

Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները կպահպանվեն նույնիսկ Մինսկի համաձայնագրերն ամբողջությամբ կատարելուց հետո։ Այս հայտարարությունն, ըստ «ТАСС»-ի,  Կոլումբիայի համալսարանի գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում արել է ԱՄՆ պետդեպարտամենտի պատժամիջոցների հարցերով համակարգող Դանիել Ֆրիդը։

«Եթե Մինսկի համաձայնագրերի դրույթներն իրականացվեն Ռուսաստանի կողմից, մենք կշարունակենք պահպանել Ղրիմի անեքսիայի հետ կապված սահմանափակումների փաթեթը։ Սա նշանակում է Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելը, չճանաչելու երկարատեւ քաղաքականության իրականացում»,- ասել է նա ։

Պետդեպարտամենտի պաշտոնյան հավելել է, որ նմանատիպ պատժամիջոցներ կիրառվել են ԽՍՀՄ-ի դեմ, երբ ԱՄՆ-ն չէր ճանաչում ԽՍՀՄ-ի կազմում երեք բալթյան հանրապետությունների ներառումը։ «Միակ տարբերությունն այն է, որ այն ժամանակ չէր կիրառվում պատժամիջոցների ռեժիմը։ Ռուսաստանի նկատմամբ ճնշումները պատժամիջոցների միջոցով կավելանան»։

Ֆրիդն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներն երբեւէ կիրառվածներից ամենազանգվածայինն են եւ «նպատակ ունեն համաշխարհային ասպարեզում նրա պահվածքը փոփոխել եւ ստիպել Ուկրաինայի իրավիճակի կարգավորման ուղիներ փնտրել»։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել