Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում մաքուր 2-րդ տեղում է

Մարտ 16,2016 11:27

Մոսկվայի կենտրոնական հեռագրատանը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի ութ մասնակիցները երեկ հանդիպեցին 4-րդ տուրում:

Պյոտր Սվիդլեր-Լեւոն Արոնյան, Հիկարու Նակամուրա-Անիշ Գիրի, Ֆաբիանո Կարուանա-Վեսելին Տոպալով պարտիաներն ավարտվեցին խաղաղությամբ, իսկ Սերգեյ Կարյակինը հաղթեց Վիշվանաթան Անանդին:

Այսօր կայանալիք 5-րդ տուրից առաջ միանձնյա առաջատարը Կարյակինն է՝ 3,0 միավոր: Հայաստանի շախմատիստների առաջատար Արոնյանը նրանից ետ է մնում կես քայլ եւ 2,5 միավորով մաքուր երկրորդ տեղում է:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
16.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031