Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ ասում ենք, կարաս զապիս անես՝ չե՛մ գրելու». Բագրատյանը՝ Այվազյանին

Մարտ 17,2016 14:48

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Ավելացված հարկի մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ԵՏՄ-ից ֆիզիկական անձանց ավտոմեքենաներ ներկրելու հարկը հանել:

Նախագծի հեղինակ Վարդան Այվազյանն ասաց, որ նախագիծը որեւէ փոփոխություն չի կրել, որովհետեւ գրավոր առաջարկություններ չեն եղել: Միայն մեկ բանավոր առաջարկություն է եղել, որը այլ օրենքի կարգավորման խնդիր է:

Հրանտ Բագրատյանն առաջարկել էր, որ նախագծում անպայման ամրագրվի, թե քանի մեքենա կարող են մարդիկ ներկրել՝ առանց ԱԱՀ-ի, բացի այդ, 2015-ին գանձված հարկերի վերադարձման հետ կապված հարց էր բարձրացրել:

Ուստի նա դժգոհեց. «Ես գրավոր առաջարկություն չեմ ներկայացրել, բայց մարդավարի ձեզ բան ենք ասել, ասում ենք՝ լուծեք մինչեւ այդ լուծված ԱԱՀ-ի հարցը, ապրանքային քանակի հարցը լուծեք: Ինչի՞ եք այլանդակում օրենքը: Ինչ ասում ենք, կարաս զապիս անես՝ չե՛մ գրելու»:

Նախագիծը դրվեց քվեարկության եւ ընդունվեց գրեթե միաձայն՝ 103 կողմ, 1 ձեռնպահ: Ձեռնպահ քվեարկել էր Հրանտ Բագրատյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031