Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են 

Մարտ 20,2016 11:26 Share

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ուժեղ բքի և
տեսանելիության բացակայության պատճառով մարտի 20-ին՝ ժամը 10:30-ի
դրությամբ, փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:

Ապարանում, Արագածում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Մարտունիում,
Ջերմուկում, Սարավանում, Սիսիանում և Մեղրիում տեղում է ձյուն:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման
աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 
լրատվական ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել