Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալային Ռուզան Վիթը կնկարահանվի սերիալում

Մարտ 23,2016 16:32

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սկանդալային դերասանուհի Ռուզան Վիթը նկարահանվել է «Մարիամի մեկ կիրակին» ֆիլմում` մարմնավորելով 20-ամյա մարմնավաճառի կերպարը: «Նոյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր նա պարզաբանեց, թե ինչու վերջին տասը տարում չի հայտնվել մեծ էկրաններին:

Դերասանուհին ասաց, որ 10 տարի շարունակ հրաժարվել է սերիալներում նկարահանվելու առաջարկներից. «Ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում սերիալում նկարահանվելու մեջ, պարզապես «Քրմուհուց» հետո մասնագիտական մեծ պատասխանատվություն եմ կրում: Սա անհատական մոտեցում է: Համենայն դեպս, սերիալներում տեսնում ենք նաեւ այնպիսի դերասանների, որոնք մեծ կենսագրություն ունեն»:

Ռուզան Վիթը նշեց, որ այդ իրավիճակից դուրս գալու նպատակով վերջերս, ինչպես ինքն է բնորոշում, «տխուր սրտով» ընդունել է սերիալում նկարահանվելու առաջարկը. «Սպասում էի, որ ինձ հրավիրեին նկարահանվելու այնպիսի ֆիլմերում, որոնք մեր քաղաքում կարծես թե ակտիվ նկարահանվում են: Երեւի թե պետք է սերիալում երեւալ, որպեսզի մարդիկ տեսնեն դեմքդ եւ իմանան, որ դու կաս: Փորձում եմ «սխալս» ուղղել եւ մեր միջավայրին համահունչ քայլել»:

 

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031