Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ չծաղրել մտածելակերպը, որը թույլ է տալիս պատերազմ». հայ-ադրբեջանա-վրացական կատակերգական սերիալի պրոդյուսեր. JamNews

Հունիս 05,2023 12:34

JamNews. Մեկնարկել են իր տեսակի մեջ միակ՝ «Տոլմայի օրագրեր» (Dolma Diaries) կատակերգական վեբ-սերիալի նոր էպիզոդների աշխատանքները։

Այն պատմում է երեք երիտասարդ տղաների մասին՝ հայ, ադրբեջանցի և վրացի, որոնք ապրում են Բեռլինում համատեղ վարձակալած բնակարանում։ Նրանք Գերմանիա են եկել սովորելու՝ ստանալով կրթաթոշակ, որի պարտադիր պայմաններից մեկը «հակառակորդի հետ համակեցությունն է»։

«Օնլայն ժամանցային սերիալը երիտասարդների սրտերին ու մտքերին հասնելու ավելի մեծ շանսեր ունի: Այդպես առաջացավ գաղափարը՝ ստեղծել հայ-ադրբեջանա-վրացական համատեղ կատակերգական սերիալ, որը կհակադրվեր թշնամու կերպարներին և մարդկանց ցույց կտար միասին։ Ինչո՞ւ չծաղրել այն մտածելակերպը, որը թույլ է տալիս պատերազմ` որպես խնդիրների լուծման հնարավոր տարբերակ»,- ասում է վեբ-սերիալի պրոդյուսեր Օլիվեր Մյուզերը։

«Գաղափարը դուր եկավ Գերմանիայի ԱԳՆ-ին։ Նրանք ֆինանսավորեցին սցենարի մշակումը, որի վրա աշխատում ենք վրացի, հայ և ադրբեջանցի հեղինակների՝ Գեորգի Ջավախաձեի, Արտեմ Պետրոսյանի և Ֆազիլ Ալիևի հետ»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930