Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանին նվիրված տեսահոլովակը լարվածություն է առաջացրել թուրք-գերմանական հարաբերություններում. Habersol (Տեսանյութ)

Մարտ 30,2016 11:49

Գերմանական NDR հեռուստառադիոընկերության քաղաքական երգիծանքի ժանրի հաղորդումներից մեկի պատրաստած տեսանյութը լարվածություն է առաջացրել թուրք-գերմանական հարաբերություններում։ Այս մասին տեղեկացնում է Habersol լրատվական կայքը։

Տեսանյութում հեգնում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Բանը հասել է նրան, որ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Թուրքիայում դիվանագիտական առաքելություն իրականացնող Անկարայում հավատարմագրված Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտին Էրդմանը։

Գերմանական Die Zeit լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ում դեսպանից պարզաբանումներ են պահանջել տեսահոլովակի առնչությամբ։

Տեսանյութը հրապարակվել է անգլերենով և թուրքերենով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031