Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականները արյուն են հանձնել վիրավոր զինվորների համար

Ապրիլ 03,2016 13:21

Այսօր առավոտյան ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ Երիտասարդների միության տասնյակ ներկայացուցիչների եւ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության երիտասարդների հետ միասին Արյունաբանության ինստիտուտում արյուն հանձնեցին ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից շփման գծի ողջ երկայնքով սանձազերծած լայնածավալ նախահարձակ գործողությունների արդյունքում վիրավորված մեր զինվորների համար։

Առողջություն եւ շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր զինվորներին։

ԲՀԿ Երիտասարդների միության անդամները պատրաստ են առաջին իսկ անհրաժեշտության դեպքում լինել առաջնագծում՝ մեր զինվորների հետ միասին պաշտպանելու հայկական երկու պետությունների սահմանների անքակտելիությունն ու մեր հայրենակիցների անվտանգությունը։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930