Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «ԵԽԽՎ նախագահի բոլոր հայտարարությունները երեսպաշտություն են»

Ապրիլ 03,2016 19:08

«Անկեղծ ասած, խորհուրդ եմ տալիս երբեւէ լուրջ չընդունել եւ չվերաբերվել Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի թիվ մեկ լոբբիստ Պեդրո Ագրամունտի որեւէ հայտարարության», -Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում այսպես մեկնաբանեց ԲՀԿ կուսակցության նախագահ եւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտի այսօրվա հայտարարությունը:

Նրա խոսքերով՝ նախ Ադրբեջանի կողմից միակողմանի հրադադարի հայտարարումը ուղղակիորեն խաբեություն եւ ապատեղեկատվությունն է, երկրորդ՝ Պեդրո Ագրամունտը, որպես մտահոգ եվրոպացի, երբ որ ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո իր առաջին վազքը ուղիղ կատարեց Ադրբեջան՝  դրանով իսկ բավականին լուրջ խնդիրներ առաջացրեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում. «Իր սիրելի ընկեր Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, բոլոր հնարավորությունները ուներ, որպես ԵԽԽՎ նախագահ՝ հորդորելու իր «ոսկե» հովանավոր Ալիեւին ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից,  ծանր զինատեսակ օգտագործելուց, ռազմատենչ հայտարարություններ անելուց, բոլոր հնարավորություններն իսպանացի Պեդրոն ուներ իր, կրկնում եմ, «ոսկե» հովանավոր Ալիեւին հղելու բոլոր այդ կոչերը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա՝ ԵԽԽՎ նախագահի բոլոր հայտարարությունները համարեց երեսպաշտություն. «Ավելին ՝ապրիլյան նստաշրջանում,  ես կարծում եմ, որ ԵԽԽՎ-ն պետք է քննարկի սուբյեկտի՝ ԵԽԽՎ  նախագահ մնալու նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով, որ նա ծառայում է բացառապես մեկ երկրի՝ Ադրբեջանի շահերին՝ ոտնահարելով ԵԽԽՎ կանոնակարգը առ այն, որ ԵԽԽՎ նախագահը պետք է լինի անկողմնակալ եւ չեզոք անձնավորություն: Եվ կրկին  խորհուրդ եմ տալիս հայկական լրատվամիջոցներին՝ երբեւէ չանդրադառնալ իսպանացի այդ ստահակի որեւէ հայտարարության»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930