Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը պատրաստ է թուլացնել ԼՂՀ հակամարտության գոտում առաջացած լարվածությունը. Middle east online

Ապրիլ 04,2016 17:23

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկերոջ՝ Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին տեղեկացնում է Middle east online լրատվական կայքը։

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են մանրամասներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իրանցի նախարարը ընդգծել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևորությունը, ինչպես նաև հայտնել, որ Իրանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի թուլացվի լարվածությունը։

Տեղեկացնենք նաև, որ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն առաջիկայում նախատեսում է այցելել Իրան, որտեղ հանդիպումներ կունենա Իրանի և Թուրքիայի իր գործընկերների հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930