Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Բերքլիի համալսարանի հայ ուսանողների խորհուրդը Արցախին աջակցելու համար դրամահավաք է հայտարարել

Ապրիլ 05,2016 09:00

ԱՄՆ հեղինակավոր Բերքլիի համալսարանի հայ ուսանողների խորհուրդն իր զորակցությունն է հայտնում Արցախում մարտնչող իր եղբայրներին եւ քույրերին: «Մենք ձեր օգնության կարիքն ունենք՝ դրամահավաք անցկացնելու Արցախում իրենց հայրենիքը պահող եւ իրենց ընտանիքներին պաշտպանող քաջարի հայերին զորակցելու համար: Անկասկած է, որ դա բոլոր հայերի եւ մեր համայնքի դաշնակիցների պարտավորությունն է՝ միավորվել եւ օգնել Արցախին այն ամենով, ինչով կարող ենք: Ցանկացած ներդրում, նույնիսկ ամենափոքրը, կարող է հսկայական ազդեցություն ունենալ: Հավաքված գումարը կօգտագործվի հագուստ, սնունդ եւ այլ անհրաժեշտ պարագաներ գնելու համար, որը հետո կուղարկվի ուղիղ բանակ, ռազմաբազա: Շնորհակալ ենք ձեր օգնության եւ մեր խիզախ զինվորներին ձեր աջակցության համար:  Խնդրում ենք տարածել մեր նախաձեռնությունը: Դրամահավաքը՝ այստեղ: https://www.gofundme.com/calartsakhfund

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930