Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ի վիճակի չենք վիրավոր կամ մահացած զինվորին գլխատել, դպրոցականի վրա կրակել»

Ապրիլ 09,2016 18:41

«Մենք հաղթեցինք, որովհետև մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը, ընտանիքը, օջախը, այն հողը, որի վրա ապրում են մեր երեխաները: Հաղթեց մեր ուժը, մեր հավատը, մեր միասնությունը»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը։

Նրա խոսքով՝ մենք հաղթեցինք, որովհետև բարբարոսություն, գազանություն, միջազգային իրավունքի տարբեր խախտումներ թույլ չտվեցինք. «Մենք ի վիճակի չենք վիրավոր կամ մահացած զինվորին գլխատել, դպրոցականի վրա կրակել, մեծահասակին երբեք չենք սպանի, ականջները չենք կտրի: Նրանք այդ ամենն արեցին։ Սլոյան Քյարամի գլուխը ցույց տալով՝ պարծենում ու հրճվում էին։ Ես հավատացած եմ, որ եթե մեզնից մեկը նման բան աներ, մենք կատեինք նրան»,- նշեց բանախոսը:

Ամո Շարոյանի համոզմամբ՝ սա փորձություն էր, որից չի կարելի դասեր չքաղել. «Մենք պետք է բոլոր փաստերը ներկայացնենք մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական և Հաագայի միջազգային քրեական դատարաններ: Քսան-երեսուն տարի առաջ ներկայացնելու դեպքում միգուցե անհետևանք մնար, բայց այսօր նրանք իրենց վերաբերմունքը ցույց կտան, կգնահատեն՝ ով է ագրեսոր, ում են տարբեր զինատեսակներ մատակարարում»,- ասաց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930