Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է լրագրողներին զերծ մնալ զինվորական կամ դրան նմանվող համազգեստ կրելուց

Ապրիլ 13,2016 15:59

Ելնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտի մասնագիտական գործուղման մեկնող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների անվտանգության ապահովման անհրաժեշտությունից և հաշվի առնելով, որ «Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի Առաջին Լրացուցիչ Արձանագրության 79-րդ հոդվածի համաձայն լրագրողները համարվում են քաղաքացիական անձինք և զինված ընդհարումների ժամանակ օգտվում քաղաքացիական անձանց համար վերոհիշյալ կոնվենցիայով սահմանված պաշտպանությունից՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է առաջնագծում մասնագիտական պարտականությունները կատարող բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին զերծ մնալ զինվորական կամ դրան նմանվող համազգեստ կրելուց, ինչը կարող է նրանց, որպես կոմբատանտ, հակառակորդի կողմից թիրախավորելու առիթ հանդիսանալ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930