Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրիբոյեդով» ակումբի անդամ Թաթուլ Մանասերյան. «Բարեբախտաբար, թե դժբախտաբար հանդիպումները փակ են»

Ապրիլ 15,2016 21:15
Tatul Manaseryan

Aravot.am-ը Պուտինյան քարոզիչ, ռուս հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովի հիմնադրած երեւանյան «Գրիբոյեդով» ակումբի անդամ, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից հետաքրքրվեց՝ արդյոք օրերս ակումբում ունեցե՞լ են նոր քննարկում, որտեղ շոշափվել են վերջին իրադարձությունները՝ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտ, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հարցեր եւ այլն: Մանավանդ հայտնի է, որ այդ ակումբի անդամները ամիսը մեկ անգամ հավաքվում են երեւանյան էլիտար ռեստորաններից որեւէ մեկում, քննարկումներ ունենում ու Կիսիլյովն անձամբ է ճոխ հաշիվներ փակում:

Պարոն Մանասերյանը հաստատեց, որ մոտավորապես ամիսը մեկ անգամ հավաքվում են, բայց նոր հանդիպում վերջերս չեն ունեցել: «Քաղաքում չեմ եղել, եթե հանդիպում լիներ, գոնե ես տեղյակ կլինեի»,-ասաց տնտեսագետը: Ապա` հավելեց. «Հնարավոր համարում եմ ձեր նշած հարցերի քննարկումը ակումբում…Սովորաբար անձանց հետ են հանդիպումներ լինում, բայց դա առիթ է լինում, որ ցանկացած հարց շոշափվի»:

Թաթուլ Մանասերյանը փորձեց հավաստիացրել, որ նախկինում էլ «Գրիբոյեդով»-յան շրջանակում քննարկել են նման բովանդակության հարցեր. «Բարեբախտաբար, թե դժբախտաբար հանդիպումները փակ են, ձեւաչափն այնպիսին է, որ լրագրողներ չեն լինում հանդիպմանը, ու ոչինչ չի հրապարակվում: Մարդիկ էլ անկաշկանդ զրուցում են, ու որեւէ պարտավորվածություն չկա; Իհարկե կան մարդիկ, որ ավելի հաճախ են ներկա լինում, կան նաեւ մարդիկ, որ ավելի քիչ են հանդիպում: Բայց միշտ էլ եղել են շատ ավելի կոշտ հարցադրումներ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    «Գրիբոյեդով» ակումբը վորնա պուտինի անձնական լրտեսները

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930