Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետականները նաեւ պարտվել են ՏԻՄ ընտրություններում

Ապրիլ 18,2016 13:03

Երեկ կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արձանագրվել են դեպքեր, երբ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նաեւ պարտվել են համայնքապետի պաշտոնի համար մրցակցությունում:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Ջիվան Քամալյանը ստացել է 824 ձայն: Եվ համայնքն այսուհետ կղեկավարի ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցություն ծավալած ՀՅԴ կուսակցության անդամ, անհատ ձեռներեց Հայկ Սարգսյանը, որը ստացել է 933 ձայն:

Նաեւ Արմավիրի մարզի Այգեվան գյուղում է համայնքի ղեկավարի ընտրություններում պարտություն կրել ՀՀԿ-ական գյուղապետը: ՀՀԿ կողմից առաջադրված, գործող գյուղապետ Սպարտակ Էքիզյանը ստացել է 383 ձայն: Իսկ անկուսակցական ինքնաառաջադրված Հրաչյա Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 421 ընտրող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930