Լրահոս
Օրվա լրահոսը

Բաստրիկին. Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը փորձում են խաթարել հայ և ադրբեջանցի ժողովուրդների խաղաղությունը. «Կոմերսանտ»

Ապրիլ 18,2016 14:06

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ, ՌԴ արդարադատության գեներալ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Բաստրիկինը խոսել է Ռուսաստանում ծայրահեղականության դեմ պայքարի մասին, տեղեկացնում է ռուսական «Կոմերսանտը»:

ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավարի կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնությունը ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակներում անելիքներ ունի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում։ Բաստրիկինը մասնավորապես նշում է, որ 2016թ. ապրիլի սկզբին Արցախում ռազմական վերջին գործողությունները վկայում են, որ Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական որոշ ուժեր փորձում են խաթարել հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև առկա խաղաղությունը և ստեղծել պատերազմի ևս մեկ օջախ Ռուսաստանի Դաշնության սահմանին։

Բաստրիկինն իր խոսքում անդրադառնալով այդ հարցին, մասնավորապես նշել է. «Թվում է, թե ժամանակն է արդյունավետ արգելք սահմանել տեղեկատվական այս պատերազմի վրա։ Անհրաժեշտ է կոշտ, համարժեք և համաչափ պատասխան։ Հարցը հատկապես արդիական է սպասվող ընտրությունների (նկատի ունի ընթացիկ տարում կայանալիք ՌԴ դումայի ընտրությունները,-խմբ.) և հնարավոր վտանգների համատեքստում։ Դրանք կարող են ակտիվացնել քաղաքական այն ուժերին, որոնք ապակայունացնում են քաղաքական դասավորվածությունը։ Բավական է կեղծ ժողովրդավարություն խաղալ՝ հետևելով կեղծ ազատական արժեքներին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930