Լրահոս
Օրվա լրահոսը

Բախումներ Բաղրամյան պողոտայում. Կան բերման ենթարկվածներ. (Տեսանյութ)

Ապրիլ 22,2016 20:12

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում տեղի ունեցան բախումներ ոստիկանական ուժերի եւ ցուցարարների միջեւ, որոնք ցանկանում են հասնել Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր եւ բողոք- նամակ հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին: Ոստիկանները մի քանի շարքով  փակել են Բաղրամյան պողոտան, պարբերաբար բախումներ եւ քաշքշուկ է տեղի ունենում ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ. Կան տուժածներ:

13071998_1064223073638570_8800053444759412778_o

Ցուցարարներն անընդհատ վանկարկում են՝ «Ամո՛թ, ամո՛թ»:

Այս պահին Բաղրամյան պողոտայում մեծ քանակի ոստիկանական ուժեր են կենտրոնացված, այդ թվում նաեւ՝ կարմիր բերետավորներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930